ԵԱՏՄ-ում չպետք է առաջնորդվեն քաղաքական պատկերացումներով, ՀՀ-ն այն ընկալում է որպես տնտեսական հարթակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ-ն ընկալել որպես տնտեսական միավորում, որը չպետք է ունենա աշխարհաքաղաքական օրակարգ։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հայտարաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ նախագահության ընթացքում ՀՀ կստանա աջակցություն։

«Հայաստանը միության նախագահության ընթացքում հույս ունի ստանալ ԵԱՏՄ երկրների աջակցությունը»,- նշեց նա։

Փաշինյանը իր ելույթում շեշտեց.

«ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ։ Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չպետք է սահմանափակվեն քաղաքական դրդապատճառներով»։

 --00--ԼՀ