Նազարբաևը հույս է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի հետ իր անձնական շփումը շարունակական կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Քոչարյան

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Այդ մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։

Նազարբաևն ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։