Ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի Անի փողոցի տներից մեկի հետնամասում ավտոմեքենա է այրվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

photo_2024-01-24_08-40-14

Հունվարի 24-ին, ժամը 00։06-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի Անի փողոցի տներից մեկի հետնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:22-ին, մարվել՝ 00:29-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա:

--00—ՅՄ