ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է Թուրքիա այցի նպատակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

գգ.

 ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը խոսել է իր՝ Թուրքիա այցի նպատակների մասին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նուլանդը թեմայի մասին խոսել է CNN Türk-ի հետ զրույցում: 

«Պատահական չէ, որ ես այստեղ եմ հենց այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացրեց Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ինչպես գիտեք, Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությամբ մենք երկու նոր երկիր ենք ավելացնում ՆԱՏՕ-ին։ Սա ամրապնդում է մեր դաշինքը»,- ընդգծել է նա։

«Այսպիսով, այն քայլերից մեկը, որ Բլինքենն ինձ խնդրել է անել, մեր հարաբերությունների մյուս ասպեկտների ակտիվացումն է և 2024 թվականի անելիքների շուրջ քննարկմանը վերադառնալը,  ներառյալ հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը»,- հավելել է նա:

Նա նշել է, որ սա շատ լավատեսական այց է, քանի որ կողմերը վերադառնում են հարաբերություններում լիարժեք համատեղ աշխատանքի:

--00—ԼՀ