ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Screenshot_2

Ռումինիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) սփոփիչ գոտեմարտում մրցեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նեստորի Կալե Միկայել Մանիլայի հետ եւ հաղթեց 6:2 հաշվով։

Սլավիկ Գալստյանը  բրոնզե մեդալի համար կգոտեմարտի թուրք Մուրատ Ֆիրատի հետ։

Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում մրցել էր ռուս Ռուսլան Բիչուրինի հետ եւ պարվել 0:9 հաշվով:

82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1:10 հաշվով պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ Էրիկ Շիլվասիին եւ ավարտեց պայքարը։

--00—ՅՄ