Բռնցքամարտի Եվրոպայի գավաթ․ Արթուր Բազեյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Բազեյան-750x375

Եվրոպայի փոխչեմպիոն, Վլադիրմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը նույնպես ապահովել է առնվազն բրոնզե մեդալ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում։

Քառորդ եզրափակչում մեր մարզիկը շատ մեծ առավելությամբ հաղթել է ռումինիայի ներկայացուցչիչ Ֆլորան Պրեդային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իսպանացի Գաբրիել Էսկոբարի հետ, որին հաղթելու փորձ արդեն իսկ ունի։

Ավելի վաղ Եվրոպայի գավաթում առնվազն բրոնզե մեդալ էր ապահովել նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը՝ քառորդ եզրափակչում առավելության հասնելով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յուկուբ Սլոմինսկիի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում այսօր հաղթանակներ տանելու դեպքում առնվազն բրոնզե մեդալներ կապահովեն նաև Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Դավիթ Չալոյանը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ