Այստեղ մենաշնորհ չի, մուտիլովկա են անում․ Գագիկ Ծառուկյանը՝ ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 17, 24News

Ես պրովոկատոր եմ ասել այն մարդուն, որն ասում է՝ մեզ ասել են դուրս եկեք, գնացեք վարչապետի դեմ փողոց փակեք: Այս մասին «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես անգամ ասել եմ՝ տուն գնացեք: Եթե Ծառուկյանը այդպիսի նպատակ ունենար, առաջինը ինքը կգնա՝ իր թիմով: Տենց բան ձեզ ասող եղե՞լ ա»,-հարց ուղղեց նա, ինչին գործարանի աշխատակիցներից մեկը դրական պատասխան տվեց:

«Այո, եղել է, պարոն Առաքելյանը, Մանուկ Առաքելյանը»,-ասաց աշխատակիցը:

Ծառուկյանն էլ արձագանքեց. «Առաքելյանն ով է:  Մանուկը էդպիսի բան ասած լինի, հենց հիմա գործից կազատեմ»:

Մանուկ Առաքելյանը բեմ բարձրացավ եւ հայտարարեց, որ ինքը մի փոքր այլ կերպ է ասել:

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ հայտարարություններին, թե ներկրվող ցեմենտի եւ կլինկերի վրա հարկ դնելով աջակցում են կոնկրետ Ծառուկյանին. «Այստեղ մենաշնորհ չի, մուտիլովկա են անում, թե Ծառուկյանը մենաշնորհ կունենա: Հրազդանում էլ կա գործարան, 3-4 հատ էլ կլինկերի աղացներ կան: Ես վրդովված եմ եղել այս սխալ որոշման համար»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս