Քանդվելու է Գայի պողոտայի 8 տուն․ բնակիչներին նախօրոք չեն ծանուցել․ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

գայ

Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Այս մասին գրում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

«Տեղեկացնում ենք, որ այսօր Երևանի քաղաքապետի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:

Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար:

Խնդրում ենք անդրադառնալ այդ խնդրին»,- գրել է նա։

 --00—ԼՀ