Գազայոմ տեղի ունեցողի պատճառով Լավրովը անհնար է համարում Թուրքիա-Սիրիա կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

էր

Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններն անհնարին են դարձնում այս փուլում Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում ermenihaber.am-ը։

Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ գործնական քայլերն անհնար են, քանի որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում և պաղեստինյան այլ տարածքներում, ուղղակիորեն ազդում է այս գործընթացի բոլոր մասնակիցների վրա։ Նկատի ունեմ ամերիկացիների կողմից իրանամետ ուժերին պատկանող որոշ օբյեկտների հրթիռակոծումը։ Իհարկե, դա չի կարող բացասականորեն չանդրադառնալ  Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Լավրովը։

Նա նաև հիշեցրել է, որ  Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափով  արտգործնախարարների մի քանի հանդիպում է կայացել։

«Մոտավորապես պարզ է, թե ինչ մոտեցումներ ունեն կողմերը հարաբերությունների կարգավորման համար ընդհանուր հիմք գտնելու համար։  Մենք աշխատել ենք դրա վրա և, ըստ էության, շարունակում ենք աշխատել», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

 --00—ԼՀ