Բայդենը և Թրամփը առաջատար են դարձել երկրում անցկացված նախնական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

1131833

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ են տարել երկրի տարբեր նահանգներում երեքշաբթի՝ մարտի 5-ին անցկացված նախնական ընտրություններում, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ նրանք կլինեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների երկու թեկնածուները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ «Սուպեր երեքշաբթի»-ի ընթացքում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում Թրամփը հաղթող է ճանաչվել 12 նահանգներում։ Նրա միակ մրցակից, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հաղթել է Վերմոնտում։

Իսկ Բայդենն, ըստ նախնական հաշվարկների, Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում հաղթող է ճանաչվել 14 նահանգներում, ինչպես նաև Այովայում, որտեղ քվեարկել են փոստով։ Նա պարտվել է Ամերիկյան Սամոա տարածքում, որտեղ ձեռնարկատեր Ջեյսոն Փալմերը ստացել է 51 ձայն, իսկ Բայդենը՝ 40։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ