Մարսելում կտեղադրեն հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արձանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ff

Մարսելի Բոմոն շրջանում մարտի 15-ին տեղի կունենա հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արձանի հանդիսավոր բացումը: 

Սողոմոն Թեհլերյանը Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, որտեղ Անդրանիկի գնդում մասնակցել է կամավորական շարժմանը։

Հայ վրիժառուն 1921 թվականին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային: Սպանությունից հետո Թեհլերյանին դատել են Գերմանիայի դատարանում, այնուհետև նա անմեղ է ճանաչվել ու ազատ արձակվել։

--00—ՍՊ