Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հանձնաժողովի անդրանիկ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

l-0x0wh-786x458z-1

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հոբելյանական միջոցառումների փաթեթը:

Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել ներկայացված առաջարկների շուրջ, քննարկել միջոցառումների անցկացման ձևաչափերը, առաջարկված փաթեթի հիման վրա հստակեցրել հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակը:

Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքը՝ մեծանուն քանդակագործի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին բարձր մակարդակով անցկացնելու նպատակով:

--00—ՅՄ