Բերդյանսկում կանխվել է Պուտինի վստահելի անձի դեմ մահափորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

65e1a0a682682c6dc0f0ab75

Ռուսական հատուկ ծառայությունները Բերդյանսկում կանխել են ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահելի անձի դեմ մահափորձը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։

«Ուկրաինացի ահաբեկիչները ահաբեկչություն էին նախապատրաստում, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Նրանց հանցավոր ծրագրերը խափանվեցին ռուսական հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ռոգովը հավելել է, որ որոնումներ են կատարվում ահաբեկչության նախապատրաստման մեջ ներգրավված բոլոր անձանց համար։

Նախորդ գիշեր օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ Բերդյանսկում պայթուցիկ սարք է գործի դրվել, սակայն զոհեր և վիրավորներ չկան։

--00—ՅՄ