Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Chancharevic-1-750x375

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»

Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)

Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»

Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան — «Նոա»

Հովհաննես Համբարձումյան — «Նոա»

Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)

Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»

Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Նոա»

Վաղը՝ մարտի 18-ին, թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդգար Սևիկյանը և Անդրե Չալըշըրը: Մարտի 19-ին հավաքականի ճամբար կժամանի Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ։

--00—ՅՄ