Եգիպտոսը Իսրայելից պահանջում է դադարեցնել Գազայի բնակչությանը «պատժելու քաղաքականությունը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Եգիպտոսը Իսրայելից պահանջել է դադարեցնել Գազայի հատվածի բնակիչներին սովի մատնելը, իսկ Եգիպտոսի ԱԳՆ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։

«Եգիպտոսը Իսրայելից պահանջել է դադարեցնել Գազայի հատվածի բնակչության համընդհանուր պատժի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը, սովը, անկանոն հարձակումները խաղաղ բնակչության վրա և ենթակառուցվածքների ոչնչացումը», - ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ:

Եգիպտոսը կրկին զգուշացրել է Իսրայելին Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության իրականացման վտանգների մասին։

--00—ՅՄ