Հովհաննես Համբարձումյանը վնասվածք ունի և չի մնա ընտրանու ճամբարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

1132606

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում կրկին կորուստ կա ընկերական խաղերից առաջ: Այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Հովհաննես Համբարձումյանը հավաքին միացել էր վնասվածքով։ Բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը լուրջ է և պաշտպանը չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին:

Նրա փոխարեն հավաքականին կմիանա Դավիդ Դավիդյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին: Նրան փոխարինել է «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Էդգար Գրիգորյանը:

--00—ՅՄ