Իրավապահները կալանավորել են Մանվել Գրիգորյանի դստեր օգնականին․ Armlur

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դ

 

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին ArmLur.am-ի տեղեկությունները, որ իրավապահները կալանավորել են Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականին։

Ըստ Կոմիտեի՝ անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ։

Նշենք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է։

--00—ՍՊ