Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դդ

Հակակոռուպցիոն դատարանը, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց ՀՀԿ փոխխոսնակ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը։

Պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ մեկնաբանելով, որ բացակայում է փողերի լվացման մասով հիմնավոր կասկածը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար: Նա կալանքի տակ է հունիսի 16-ից։

--00—ՍՊ