Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս 3 անձի՝ հոր և 2 որդիների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

դդ

Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս 3 անձի՝ հոր և 2 որդիների։ Ամինչոն Իսլոմովը, ինչպես և եղբայրն ու հայրը՝ Դիլովարն ու Իսրոյիլը, մեղադրվում են ահաբեկչությանն օժանդակելու հոդվածով։ Նշենք՝ քննիչները դեռ չեն բացահայտել, թե ինչպես են նրանք մասնակցել ահաբեկչության կազմակերպմանը։

Հիշեցնենք՝ դատարանի որոշմամբ Crocus City Hall-ում ահաբեկչական գործողությունն անմիջականորեն կատարած 4 անձի նկատմամբ ավելի վաղ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

--00—ՍՊ