Հավե՛րժ փառք սահմանների պաշտպանության պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

d

Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի բակում տեղի է ունեցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ Մարտիկ Ավետիսյանի, Պարգև Կարապետյանի, Արթուր Մանուկյանի և Լևոն Բազինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողություն, որին մասնակցում էր ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Էրեբունու բաժնի ղեկավար կազմը, ծառայողներ, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր։

Հուշատախտակը բացեց Մարտիկ Ավետիսյանի թոռը։

Կատարվեց հոգեհանգստյան կարգ, ինչից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակին։

Հավե՛րժ փառք և խոնարհում սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններին։

--00—ՍՊ