На всякий случай դատենք․ Աշոտյանի գործով դատավորն ինքն էլ վստահ չէ իր որոշման իրավացիության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

դդ

 

Փաստաբան Սոս Հակոբյանը անդրադարձել է ՀՀԿ փոխխոսնակ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին․ 

«Աշոտյանի գործով դատավորն այսօր փաստորեն ասաց, որ չնայած, որ վերաքննիչ դատարանը 3 անգամ հայտնել է դիրքորոշում, որ փողերի լվացման մասով մեղադրանքը աբսուրդ է, դատավորը չի կարող այդ մասով դադարեցնել քրեական հետապնդումը, որովհետև իր կարծիքով դատավարական նորմը «այլ ակտ» ասելով նկատի ունի ոչ թե «այլ ակտ», այլ՝ «այլ եզրափակիչ ակտ»:

Վերջում էլ ի լուր բոլորի հայտնում է, որ դե հաստատ բողոքարկվելու է, ու վերադաս դատարանը կասի վերջը որն էր ճիշտը (միտքը ասածի)։ Այսինքն, ինքն էլ վստահ չէր իր որոշման իրավացիության մեջ... լրիվ ԽՍՀՄ կարգերի золотая медаль «Серп и Молот»-ով պարգևատրելու տրամաբանություն...ափսոս երկիրը այդ չկա, որ գնահատի:

Լավ ա չի ասում՝ на всякий случай դատենք, հետո պատմությունը կամ Աստված կդատի ով ճիշտ էր, ով սխալ»։ 

 

--00—ՍՊ