Կոնաշենոկը ծաղրել է «Կրոկուսի» ահաբեկչությունը․ նրան բերման են ենթարկել Երևան մեկնելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ֆ

 

Օդանավակայանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի մի բնակչի, որ ծաղրանքով է խոսել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Նա պատրաստվում էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այդ մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։ 

Նիկոլայ Կոնաշենոկը ձերբակալվել է Պուլկովոյում։ 

Նա, մասնավորապես, գրել էր. «Ինչո՞ւ ահաբեկիչները հարձակվեցին Կրոկուսի վրա, ոչ թե՝ Կրեմլի վրա»։ Տեսախցիկի առաջ նա ներողություն է խնդրել բոլորից, ում զգացմունքները խոցել է։ 

--00—ՍՊ