Ստուգման ընթացքում հայտնաբերվել են նաև ապօրինի պահվող զենքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

տ

ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային տեսուչները զենքի պահման կանոնները ստուգելու նպատակով այցելել են Գյումրիի Աբովյան փողոցի 37-ամյա բնակչի տուն: Նա չհրկիզվող պահարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 մ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը: Ստուգման ընթացքում պահարանի վերևի հատվածում հայտնաբերվել են «Berdan» տիպի 32 մմ տրամաչափի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի օդամղիչ հրացան, «Բայկալ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ, «Hatsan-90» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ հրացան: Հայտնաբերված զենքերի վերաբերյան տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, նաև դրանց ծագման վերաբերյալ պարզաբանում չի արել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ