Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում. հո չպիտի՞ Ալիևի հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ հաշվին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ա

Փաստաբան Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի իշխանական պատգամավոր կա, նախկինների ժամանակ էլ բանակում ամենայուղոտ պաշտոնն էր զբաղեցնում։ Տարիքն առած մարդ է, գրեթե սպիտակած մազերով, բեղերով ու մեծ քթով․․․

Այս պատգամավորն արդեն երկրորդ անգամ է, որ հայկական տարածքի հետ կապված հրապարակային հանգիստ հայտարարում է՝ «․․․տարածքն ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։ Ի դեպ, այս պատգամավորը նաև ՀՀ անձնագիր ունի։

Մի կողմ թողնենք հոգեբանական մասը, թե ինչպես կարող է հայը նման բան ասել։

Հասկանո՞ւմ եք, թե ինչու է նա հանգիստ այդպիսի հայտարարություններ անում, որովհետև ինքն ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտասահմանում։ Նա ունի որդի, որն ունի պաշտոն և հնարավորություն՝ լուրջ փող աշխատելու։

Այսինքն՝ նա այս ամենը հանգիստ հայտարարում է, քանի որ թողնում են փող «աշխատի»։ Այսինքն՝ նրան փող են տալիս, որ հանգիստ ասի, թե հայկական այս տարածքն ադրբեջանական է։

Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում։ Հո չպիտի՞ Ալիևի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին․․․»։

--00—ԼՀ