Դատարանը Գարիկ Գալեյանի գործով մեկ պահանջ է սահմանել. նա կկարողանա այցելել որդու շիրիմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

գգ

«Որդիների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ  Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու  բողոք պահանջը և նա  կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։

Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։

--00—ԼՀ