Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ըը.

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում սաստիկ փոթորիկ է մոլեգնել, որի հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Սոցիալական ցանցերում քաղաքացիները հրապարակում են լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում են քամու սաստիկ պոռթկումների հետևանքները։ Մասնավորապես, վնասվել են քաղաքի փողոցների երկայնքով կայանված մի քանի ավտոմեքենաներ, որոնց վրա ընկել են ծառեր կամ ճյուղեր, ինչպես նաև հանրապետության Ներքին գործերի նախարարության Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության շենքը, որից պոկվել է երեսպատվածքի մի մասը։

Ականատեսների վկայությամբ՝ ավազամրրիկը, որից հետո սկսվել է թույլ անձրև, մոլեգնել է ոչ միայն Բիշքեկում, այլև քաղաքին հարող Չուի մարզի շրջաններում։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Բիշքեկի քաղաքապետարանում, քամու հետևանքները և նյութական վնասները պարզվում են:

--00—ԼՀ