Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

ff

 

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Գարիկ Աֆրիկյանի վարած «Ford Transit» և 24-ամյա Ալբերտ Սարգսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ՍՊ