2021-ին ՀԱՊԿ առաքելության մանդատը համաձայնեցված էր, Փաշինյանն ասաց՝ կոնսենսուս չկա. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

գգ

«2021 թվականին ՀԱՊԿ-ը պատրաստ էր Հայաստան ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը, որպեսզի նվազեցներ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը»։ Այդ մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և Հայաստան է հրավիրել Եվրամիության առաքելությանը․

«ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021 թվականին: Մենք նստեցինք մինչև գիշեր, հաստատեցինք ամեն ինչ, իսկ առավոտյան, երբ նախագահներն ու վարչապետները հանդիպեցին, պարզվեց՝ որոշման շուրջ համաձայնություն չկա»,- նշել է Լավրովը։ 

Լավրովի խոսքով՝ մի քանի օր անց Փաշինյանը հրավիրեց նույն Եվրամիության խաղաղապահ առաքելությունը Հայաստան՝ խոստանալով Ադրբեջանին, որ դա կլինի ընդամենը երկու ամսով, իսկ երկու ամիս անց, անտեսելով Բաքվին, Եվրամիությունը կրկնապատկեց այդ առաքելությունը․

«Հայաստան են ուղարկվում զինվորականներ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: 

--00—ՍՊ