Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

դե

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

«Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանն ընդունվել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի մագիստրատուրա: Շնորհավորեցի նրան փայլուն հաջողության առթիվ, ինչը նաև հույսի նշան է իր կոտրված սերնդի համար»,-գրել է նա:

--00—ԼՀ