Արցախցի սամբիստ Արման Ավանեսյանը՝ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

1-2-750x375-1

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ և վերջին օրը Հայաստանը եզրափակչի մեկ մասնակից է ունեցել:

98 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավանեսյանը հանդես է եկել եզրափակչում, սակայն զիջել է մրցակցին ու բավարարվել է արծաթե մեդալով:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ներկայացուցիչները 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթում:

--00—ՅՄ