ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի շարունակական հարձակումների ֆոնին ավելի է խորանում Թուրքիա-Իսրայել հարաբերությունները:
Ընդդիմադիր թուրքական մամուլում շեշտվում է, որ չնայած Թուրքիայի նախագահի մակարդակով Գազայի հատվածում տիրող իրավիճակի ու իսրայելական կողմի գործողությունների դատապարտմանը, երկկողմ հարաբերությունները շարունակում են պահպանվել:
«Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) տվյալների համաձայն՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումից մինչ օրս Թուրքիայում բացվել է 18 իսրայելական կապիտալ ունեցող ընկերություն:
Իսկ ընդհանուր առմամբ ներկայումս Թուրքիայում գործող իսրայելական ընկերությունների թիվը հասնում է 505-ի, դրանց կողմից կատարված ուղղակի ներդրումների ծավալը՝ 431 մլն դոլարի:
Աղբյուրը՝ Ermenihaber
--00—ՍՊ