Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

photo_2024-04-09_13-45-53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին։ Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը, համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական կայքում։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին», - ասված է փաստաթղթում։

Մեկ այլ հրամանագրով Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է այդ պարտականություններից։

--00—ՅՄ