Ալեն Սիմոնյանը ցանկանում է, որ իրենից ներողություն խնդրեն և 2 միլիոն 480 հազար դրամ վճարեն․ Hraparak

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դ

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրապետական կուսակցության երիթևի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանի, գրել է «Հրապարակ»-ը։

Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջել է «պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պարտավորեցնել հայցվոր՝ Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։ հայտարարության վերնագիրը շարադրել այսպես ՝ «Ես՝ Աշոտ Հակոբի Անդրեասյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27.02.2024թվականին LIVEnews.am լրատվականի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:

Սիմոնյանը նաև դրամական պահանջ է ներկայացրել․ 2 միլիոն դրամի չափով ՝ որպես «հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի» համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև 480 հազար դրամ` որպես դատական ծախսերի հատուցում:

--00—ՍՊ