Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության տրամադրմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

կա

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամի չափով կամ 10000 դրամի չափով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ ապրիլի 12-ի նիստում։ 

Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ: 

Փոփոխություններ և լրացումներ են  կատարվել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված, 2023 թ. նոյեմբերի 9-ի համապատասխան  որոշման շահառու հանդիսացող 4412 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար: Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 276 մլն դրամ:

 --00—ԼՀ