Միացյալ Թագավորությունը քննարկում է Ռուանդայի նմանությամբ Հայաստան միգրանտներ ուղարկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ն.

Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ այնտեղ ուղարկելու շուրջ: Նախատեսվում է օգտագործել սխեմա, որը նման է այն սխեմային, որով պայմանավորվել են միգրանտներին ուղարկել Ռուանդ։ Այս մասին հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը: Հայկական կողմի հետ բանակցությունները սկսվել էին դեռևս 2023թ. սեպտեմբերին, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։

Նշվում է, որ բրիտանական իշխանությունները դիմել են նաև Էկվադորին, Պարագվային, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային, սակայն պարզվել է, որ նրանք «պակաս հետաքրքրված են» առաջարկվող գործարքով: Կաբո-Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան և Սիեռա Լեոնեն «ընդգրկվել են պահուստային ցուցակում» այն դեպքում, եթե չհաջողվի պայմանավորվել այլ երկրների հետ: Ընդ որում, Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «ակնհայտորեն հրաժարվել են» այդ հարցի շուրջ քննարկումների մեջ մտնել․ նշում է թերթը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ