ՔՊ-ականի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Screenshot_2

Ինչպես քիչ առաջ տեղեկացրինք, ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ այսօր տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացի Սամվել Վարդանյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։ 24News-ի տեղեկությունների համաձայն, նրան բերման են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնի բաժին։

Սամվել Վարդանյանը ձերբակալվել է՝ խուլիգանության մեղադրանքով։

--00—ՅՄ