Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ֆ



Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ պետական պատվերի միջոցով համալիր մեծ փաթեթով աջակցություն են ստանում Արցախից տարահանված մեր հայրենակիցները։ Նրանք,ովքեր ունեն 2 կամ ավել տարի անպտղություն.

տարիքային շեմը 20-36 տարեկան կանայք անզավակ կանայք,որոնք ցանկանում են մայրանալ և գտնվում են 28-42  տարիքային միջակայքում։ Հայտնում են Պտղաբերության Կենտրոնից։



«Արցախից ժամանած մեր հայրենակիցներ, կարող եք օգտվել այս ծառայություններից.



Անպտղության պատճառագիտության ախտորոշում ,բուժում

Ներարգանդային սերմնավորման 6 փորձի հնարավորություն 

Արտամարմնային բեղմնավորում 

Նախկինում կատարված ԱՄԲ-ի արդյունքում եթե առկա են սաղմիկներ,ապա դրանց տեղադրման գործընթացի իրականացում 

Արգանդի հիստերոսկոպիա ըստ բժշկական ցուցումի և այլն։

 

Ըստ առողջապահության նախարարության տվյալների Արցախից տեղահանումից հետո ՀՀ-ում մինչև մարտի 18-ի տվյալներով լույս աշխարհ են եկել 420 մանուկներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 



--00—ՍՊ