Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ թյուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ֆֆ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում․

Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից:

Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ:

Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով»:

--00—ՍՊ