Նոր ՀԴՄ սարքեր ներկրող ընկերությունը ՊԵԿ նախկին նախագահի հետ կապ չունի․ Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

1

Խնդրում եմ այդ տեղեկատվությունը փոխանցեք մեզ, եւ եթե պարզվի՝ այդպիսի ուղղորդում կա, ապա ուղղորդողները խիստ կպատժվեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ արձագանքելով հնչած հարցադրմանը, թե որքանով են հավաստի ԶԼՄ-ների հրապարակումները՝ համաձայն որոնց, ՊԵԿ-ում ուղղորդում են, որ նոր սերնդի ՀԴՄ-ների սարքերը ներկրող կոնկրետ ընկերությունից ձեռք բերեն, իսկ այդ ընկերությունը կապում են ՊԵԿ նախկի նախագահի եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորների հետ:

«Ոչ մեկ ուղղորդելու որեւէ իրավասություն չունի: Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի: Ձեզ թվում է, որ ՊԵԿ-ը գիտակցաբար կարող է ուղղորդե՞լ ինչ-որ անձի»,- հարցադրում արեց Դավիթ Անանյանը՝ հերքելով տարածված լուրերը: