Ցուցարարները թույլ չտվեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին գնալ վարչապետի հետ հանդիպման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Բարձրագույն դատական խորհրդի մուտքն ու ելքը արգելափակած ցուցարարները թույլ չտվեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին գնալ կառավարություն եւ ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ նա հանդես եկավ երկրում դատաիրավական բարեփոխումների մասին հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: Ավելի ուշ՝  12։00-ին նա կառավարությունում հանդս եկավ ելույթով։