Վարչապետի կոչը ճնշում դիտարկելը՝ դիլետանտիզմ է․ Հերիքնազ Տիգրանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

«Հայաստանի քաղաքացիները դատարանների դիմաց դուրս եկան ոչ թե վարչապետի կոչից հետո, այլ մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելուց հետո, որը հարուցեց  քաղաքացիների դժգոհությունն ու վերահաստատեց անկախ դատական համակարգ ունենալու  նրանց պահանջը։ Սա որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես գործադիր իշխանության կողմից  միջամտություն արդարադատության իրականացմանը կամ վարչապետի կողմից ճնշում դատարանների վրա, որովհետև դա սիմվոլիկ ակցիա էր և նպատակ չկար իսկապես գնալ ու ամեն գնով հասնել նրան, որ ոչ մի դատավոր չկարողանա մուտք գործել դատարանի շենք, այլ ժողովուրդը գնացել էր մեկ անգամ ևս վերահաստատելու և հիշեցնելու դատարաններին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և  դատարանների որոշումները պետք է քաղաքացիներին գոհացնեն»։

Այս մասին 24News-ի հետ զրույցում ընդգծեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով  դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հնչեցրած հայտարարություններին ու Հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու վերջինիս կոչին։

Պատգամավորի  խոսքերով, եթե ոմանք  այս իրողությունը փորձում են մեկնաբանել որպես միջամտություն արդարադատության իրականացմանը, ապա դա նշանակում է կամ դիլետանտիզմ կամ շատ լավ ընկալել երևույթը, սակայն միտումնավոր մեկնաբանել այլ կերպ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս