Հունաստանի նախագահը կողմ է երկրում արտահեթ Խորհրդարանական ընտրություններ նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

greece parliament

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հավանություն է տվել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկին ու երկրում հուլիսի 7-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, հայտնում է Associated Press-ը: 

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ցիպրասը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նրա կուսակցությունը՝ Ծայրահեղ ձախ ուժերի կոալիցիան, պարտվել է Եվրախորհրդարանի ընտրություններում: Այն մոտ 9%-ով զիջել է «Նոր ժողովրդավարություն» գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը: Հունաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվում էր անցկացնել հոկտեմբերին: 

Միևնույն ժամանակ, մայիսին հունական խորհրդարանը չէր կարողացել անվստահություն հայտնել Ցիպրասի կառավարությանը: Ընդդիմությունը պահանջել էր, որ վարչապետն արտահերթ ընտրությունների անցկացում առաջարկի, եթե պարտվի Եվրախորհրդարանի ընտրություններում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս