Միանգամից չորս զինված հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայում․ կա 4 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 22, 24News

Մեքսիկա պայթյուն

Չորս զինված  հարձակում է տեղի ունեցել Գվադալահարա քաղաքի Հալիսկո թաղամասում դատախազության հարևանությամբ, հայտնում է Excelsior պորտալը։

Բախումների հետևանքով սպանվել է տեղի ոստիկանության երկու աշխատակից և  հարձակվողներից երկուսը: Կա նաև երկու վիրավոր:

Հարձակումները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ՝ Սապոպան և Տլահոմուլկո վարչական շրջաններում: Փոխհրաձգություններից մեկը տևել է մոտ մեկ ժամ: