Հեղաշրջման փորձ՝ ՍԴ-ում․ Վահե Գրիգորյանը մի կողմից սպառնում է, մյուսից՝ կաշառում․ Ենոքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

«Վահե Գրիգորյանի հայտարարությունն ինքնահռչակում է, անհեթեթություն։ Դա Սահամանդրական դատարանում հեղաշրջման փորձ էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Վահե Գրիգորյանը, ձեռնարկեց այդ հեղաշրջումը, հետո հայտարարեց, թե ՍԴ-ում ճգնաժամ է։ Այդ ճգնաժամն ինքն է ստեղծել իր հայտարարությամբ։ Իսկ նամակն ի՞նչ էր։ Դրանում օգտագործվում էր քաղաքականության հիմնական երկու գործիքները։ Մի կողմից սպառնում էր ՍԴ դատավորներին, որ «ա՛յ հիմա ձեզ կդնենք մի կողմ, նոր դատավորներ կընտրենք», իսկ մյուս կողմից կաշառում էր։ Ասում էր՝ գիտե՞ք ինչ, եկե՛ք, մենք ձեզ ցմահ ձեր թոշակը տանք, դուք թողե՛ք, դուրս եկեք։ Այսինքն՝ մտրակի և բլիթի քաղաքականություն էր փորձում կիրառել, որպեսզի հասներ իր ուզածին»,- կարծում է քաղաքագետը։

Շարունակությունը՝ տեսանյութում։