«Իսլամական պետության» ահաբեկիչներն առաջին անգամ տեսնյութ են հրապարակել Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 3, 24News

ԻՊ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից, հայտնում է Directorate 4-ի Telegram ալիքը:

Տեսանյութում ջիհադականները պատմում են իրենց թշնամիների, այդ թվում Ռուսաստանի մասին, իրենց դեմ տարվող պատերազմի եւ այն մասին, որ հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Սա վեցերորդ տեսանյութն է, որտեղ գրոհայինները հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի առաջնորդին:

Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ջոկատներում մարտերին մասնակցած ադրբեջանցիներն ավելի վաղ տեսաուղերձներով դիմում էին իրենց հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց միանալ մահմեդականների թշնամիների դեմ պատերազմին:

Սակայն նախկինում հենց Ադրբեջանից տեսաուղերձներ չէին տարածվում: