Կինը սրճարանի հաշվիչ սարքի սեղանից 540 հազար դրամ է գողացել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Հուլիսի 6-ին, ժամը 14.20-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած, մայրաքաղաքում գործող սրճարաններից մեկի տնօրենը հայտնեց, որ մոտ 20 րոպե առաջ սրճարանի հաշվիչ սարքի սեղանին դրված իր դրամապանակից անհայտ անձը գողացել է 540.000 դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգից շուրջ երկու ժամ անց հանցագործությունը բացահայտվեց: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 65-ամյա մի կին: Բացատրական աշխատանքի արդյուքնում նա ներկայացավ ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: