Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Լոնդոնի «Արսենալում»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Լոնդոնի «Արսենալում», որը մի քանի օր առաջ վերադարձել էր արձակուրդից։

30-ամյա ֆուտբոլիստը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում՝ նշելով, որ անհամբեր սպասում է մրցաշրջանի մեկնարկին։

«Արսենալի» ընկերական հանդիպումները

Հուլիսի 16: «Կոլորադո Ռեփիդս» v «Արսենալ»

Հուլիսի 18: «Բավարիա» v «Արսենալ»

Հուլիսի 20: «Ֆիորենտինա» v «Արսենալ»

Հուլիսի 24: «Ռեալ Մադրիդ» v «Արսենալ»

Հուլիսի 28: «Արսենալ» v «Լիոն»

Հուլիսի 31: «Անժե» v «Արսենալ»

Օգոստոսի 4: «Բարսելոնա» v «Արսենալ»