Քրգործ՝ ԶԼՄ-ների դեմ․ նման բաներ անգամ Շմայսը չէր ասում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սինգապուրում ՀՀ վարչապետի և տիկնոջ պատվին տրված ճաշի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաժակաճառում Սինգապուրին ուղղված գեղեցիկ խոսքեր է ասել, հետո նշել․ «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»:

«Մերիտոկրատիա»՝ բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»։ Երեկ այդ «արժանիներից» մեկը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր փաստաբանի շուրթերով հայտարարել է, որ դիմել են ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հարուցելու և «որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու» պահանջով, քանի որ նրա դեմ հրապարակումներն «ազգային անվտանգության խնդիր» են։

Ազգիս արժանավոր զավակը չգիտի, որ ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հնարավոր չէ հարուցել, առավել ևս՝ կասեցնել։ Նման բաներ անգամ Շմայսը չէր ասում, իսկ 37 թվից հետո նման բան անողներ էլ չեն եղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: