ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
«Դատական բարեփոխումների գործընթացն այնպիսին է, որ չպետք է շտապել, թեև այս պահին չեմ ասի, որ դանդաղում ենք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը։
«Ամենակարևոր բանը չսխալվելն է։ Չսխալվելու համար երբեմն պետք է դանդաղ աշխատել»,- ասել է պատգամավորը։
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե կառավարող ուժում պառակտումներ են նկատվում՝ պատգամավորը հերքել է՝ ասելով, որ տարաձայնություններ մշտապես լինում են, բայց հարթվում են։
Շարունակությունը՝ տեսանյութում։