Unibank

Unibank Mobile

Ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 12, 24News

Ամուլսար

Հայ-Բրիտանական Գործարարության Պալատը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է անդրադարձ՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ: 

«ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ Լիդիան Արմենիայի հարցը: Ամիսներ շարունակ Լիդիան Արմենիայի գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով: Լիդիան Արմենիայի խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ո՛չ միայն ընկերությանը, այլ նաև պետությանն՝ ընդհանուր առմամբ:

Մենք կարևորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը և արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին և տեղական օրենքներին: Միևնույն ժամանակ այն ընկերություններին, որոնք համապատասխամում են այդ չափանիշներին, Կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելու նրանց անխափան գործունեությունը:

Կոնֆլիկտների և խնդիրների միայն հավասարակշռված և պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը և բարձրացնել ներդրողների վստահությունը: Մենք հուսով ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա  ձգձգումների», - ասված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս